2026/06/19 ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ-ում 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա ընդունելության մասնագիտական քննությունների ժամանակացույցը և հաստատված հարցաշարերը:
Սկսվել է 2026/2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի փաստաթղթերի ընդունումը
(15.06-10.07.2026): Մանրամասները հղումում՝ https://degrees.hesc.am/node/14250
Մասնագիտական քննությունների անցկացման ժամանակացույցը՝
Բ.00.03-Օրգանական քիմիա – 21.07.2026, ժ. 10։00, ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ, 3-րդ մասնաշենք, 3-րդ
հարկ, 15 սենյակ:
Բ.00.10-Կենսօրգանական քիմիա – 21.07.2026, ժ. 10։00, ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ, 2-րդ մասնաշենք, 2-րդ
հարկ, 8 սենյակ:
Բ.00.04-Ֆիզիկական քիմիա – 21.07.2026, ժ. 10։00, ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ, Կենտրոնական մասնաշենք,
2-րդ հարկ, դահլիճ:
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ կենտրոնի հետևյալ լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների թափուր տեղերի համար:
| # | Լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների թափուր տեղեր |
|---|---|
| 1 | Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող նյութերի դիզայն և սինթեզի լաբորատորիա |
| 2 | Հակաքաղցկեղային միացությունների սինթեզի լաբորատորիա |
| 3 | Ամինաթթուների և պեպտիդների կենսաբանորեն ակտիվ ածանցյալների սինթեզի ու հատկությունների ուսումնասիրման լաբորատորիա |
| 4 | Հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիա |
| 5 | Հակաբիոտիկների սինթեզի լաբորատորիա |
| 6 | Սպիրոհետերոցիկլիկ միացությունների սինթեզի լաբորատորիա |
| 7 | Թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիա |
| 8 | Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիա |
| 9 | Ամինամիացությունների լաբորատորիա |
| 10 | Բնական չհագեցած միացությունների լաբորատորիա |
| 11 | Ազոտային հետերոցիկլերի լաբորատորիա |
| 12 | Կիրառական քիմիայի պրոբլեմների լաբորատորիա |
| 13 | ՄՄՌ մագնիսա-ռեզոնանսային սպեկտրոսկոպիայի լաբորատորիա |
| 14 | Ազոմեթինների խումբ |
| 15 | Պոլիմերային դիսպերսիաների խումբ |
| 16 | Ռենտգեն հետազոտությունների և մասս. սպեկտրոսկոպիայի խումբ |
We are glad to invite you to «New Emerging Trends in Chemistry» Conference (NewTrendsChem-2023) in Yerevan, Armenia, on September 24-28, 2023, which will be dedicated to the 90th anniversary of Chemical Department of Yerevan State University and the 80th anniversary of the National Academy of Sciences of Armenia. https://newtrendschem.org/