Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող նյութերի դիզայն և սինթեզ

ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ Նուրբ Օրգանական Քիմիայի Ինստիտուտի (ՆՕՔԻ) №1 Լաբորատորիա

«Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող միացությունների դիզայն և սինթեզ»

📌 Լաբորատորիայի վարիչ: Ասյա Աղեկի Աղեկյան, քիմիական գիտությունների թեկնածու
📞 Հեռախոս: (+37410) 285-101
📧 Էլեկտրոնային փոստ: aaghekyan@mail.ru


ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 1 լաբորատորիայում իրականացվում են հետազոտություններ՝ ուղղված նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների ստեղծմանը, որոնք ազդում են սիրտ-անոթային և կենտրոնական նյարդային համակարգերի վրա, ինչպես նաև օժտված են հակաբակտերիալ, հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով։

Հետազոտական աշխատանքները ներառում են թթվածին- և ազոտ պարունակող հետերոցիկլիկ միացությունների՝

  • 1,4-բենզոդիօքսանի
  • 4-սպիրոտեղակալված տետրահիդրոիզոքինոլինի ածանցյալների դիզայնը և սինթեզը։

Բացի այդ, իրականացվում են չցիկլված նմանակների հետազոտություններ, ինչպես նաև հետերոցիկլիկ անելացված համակարգերի ստացում՝ դրանց կառուցվածքում ներմուծելով ֆարմակոֆոր խմբեր պարունակող տեղակալված հետերոցիկլեր, այդ թվում՝

  • Թիոֆեն
  • Պիրոլիդին
  • Թիազոլ
  • 1,3,4-օքսադիազոլ
  • 1,3,4-թիադիազոլ
  • 1,2,4-տրիազոլ
  • Թիենոպիրիմիդին

Տարիների ուսումնասիրությունների արդյունքում լաբորատորիայում սինթեզվել են պոտենցիալ դեղամիջոցներ, այդ թվում՝

  • Ֆոբուֆոլ,
  • Դիֆալկին,
  • Էմակոր,
  • Բեդիտին,
  • Մեսեդին։
This site is registered on wpml.org as a development site.