Ֆոսֆորօրգանական միացությունների լաբորատորիան հիմնադրվել է 1970 թվ.-ին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Հ. Ինճիկյանի կողմից: Լաբորատորիայի ստեղծման հենց առաջին օրերից, Մ.Հ. Ինճիկյանի ղեկավարությամբ, մեծ թվով հետազոտություններ են ձեռնարկվել՝ նվիրված ,β- և β,γ- չհագեցած չորրորդային ֆոսֆոնիումային աղերի ջրահիմնային հիդրոլիզի յուրահատկությունների ուսումնասիրմանը: Տեսական հետաքրքրությունից զատ վերջիններս կարող էին ելանյութ հանդիսանալ համապատասխան կառուցվածքի դիֆենիլֆոսֆորիլային միացությունների ստացման համար:
Ֆոսֆորօրգանական միացությունների լաբորատորիայում պարբերաբար իրականացվում են հետազոտություններ երրորդային ֆոսֆինների, դրանց օքսիդների, ինչպես նաև չորրորդային ֆոսֆոնիումային աղերի քիմիական փոխազդեցությունների բնագավառում: Մասնավորապես, առանձնահատուկ ուշադրության են արժանի այն հետազոտությունները, որոնք վերաբերում են չորրորդային ֆոսֆոնիումային աղերի և ֆոսֆինօքսիդների ինչպես նուկլեոֆիլ և էլեկտրոֆիլ միացման ռեակցիաների առանձնահատկությունների բացահայտմանը, այնպես էլ ֆոսֆորօրգանական նոր ածանցյալների սինթեզմանը:
Ելնելով ֆոսֆորօրգանական միացությունների օգտակար հատկությունների մասին առկա գրական տվյալներից, հավանական է, որ սինթեզված միացությունները ևս կարող են կիրառվել որպես բուժիչ դեղամիջոցներ, ինսեկտիցիդներ, պեստիցիդներ, պլաստիֆիկատորներ, պոլիմերային նյութերի կայունացուցիչներ, մետաղների աղերի էքստագենտներ և այլն:
Լաբ․ վարիչի ք.գ.թ. Գասպարյան Գայանե Ծատիկի gayanegas@gmail.com
առաջ. գիտ. աշխատող ք.գ.դ. Խաչիկյան Ռայա Ջահանի khachikyanraya@gmail.com
գիտաշխատող ք.գ.թ. Պողոսյան Արտավազդ Սերյոժայի artopoghosyan@mail.ru
գիտաշխատող ք.գ.թ. Մինասյան Գրիգոր Հրանտի minasyangrishayandex.ru
գիտաշխատող ք.գ.թ. Բիչախչյան Արփենիկ Սեյրանի arpenikb@mail.ru
գիտաշխատող ք.գ.թ. Խաչատրյան Տարոն Թադևոսի taronjachatrian@yandex.ru
կրտսեր գիտաշխատող Հովակիմյան Զարուհի Հրանտի zarahovakimyan@mail.ru
կրտսեր գիտաշխատող Դերձյան Լիանա Վանիկի derdzyan.liana@mail.ru
կրտսեր գիտաշխատող Քարամյան Էմիլյա Հովհաննեսի qaramyanemilya8@gmail.com