Արթուր Արմենի Հարությունյան, ք.գ.դ. ORСID: org/0000-0003-0641-5453
Հեռախոս: (+37410) 288-323
ՕԴՔԳՏԿ,Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ,′′Հակաուռուցքային միացությունների սինթեզի “.թիվ 2 լաբորատորիա:
Էլեկտրոնային փոստ: harutyunyan.arthur@yahoo.com
Լաբորատորիայի ուսումնասիրությունների ուղղությունները` հինգ- և վեցանդամանի ազոտ պարունակող հետերոցիկլիկ նոր ածանցյալների սինթեզ` իմիդազոլների, 1,2,4-տրիազոլների, 1,3,4-թիադիազոլների, պիրազոլների, պիրիմիդինների, քինազոլինների, քինոլինների, 1,2,4-տրիազինների, բենզիմիդազոլների, բենզո[b]թիոֆենների և դրանց հիմքի վրա կոնդենսացված երկ-, եռ- և քառացիկլիկ հետերոցիկլերի նաև կարկասային միացությունների: Հիբրիդային միացությունների սինթեզը կառուցված է տարբեր հետերոցիկլերի համադրության սկզբունքի վրա, որտեղ հետերոցիկլերը անմիջականորեն կապակցված են միմիանց հետ, կամ կապակցված են լինկերի միջոցով: Բնական հակաբիոտիկ քլորամֆենիկոլի ածանցյալների սինթեզը, նուկլեոզիդների սինթեզը, նուկլեինային նյութափոհանակության հակամետաբոլիտների նպատակադրված քիմիական փոփոխությունը տեղակալված պիրիմիդինների շարքում: Կենտրոնի լաբորատորիաների և մի շարք ՀՀ ԳԱԱ հաստատությունների (“Հայբիոտեխնոլոգիա”գիտաարտադրական կենտրոնի, Գ. Բունիաթյանի անվան բիոքիմիայի ինստիտուտի, մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի, ԵՊՀ-ի, Սլավոնական ինստիտուտի) հետ սինթեզված միացությունների դոկինգի, խորացված կենսաբանական և ֆիզիկոքիմիական համատեղ ուսւմնասիրությունների իրականացում:
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ′′Հակաուռուցքային միացությունների սինթեզի′′ թիվ 2 լաբորատորիայի համառոտ պատմությունը`
Ա.Լ. Մնջոյանի նախաձեռնությամբ 1955 թ ՀԽՍՀ Առողջապահության նախարարության քիմիկադեղաբանական գիտահետազոտական լաբորատորիան վերափոխվել է ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, որի կազմում 1959 թ հիմնվել է հետերոցիկլիկ միացությունների թիվ 2 ստորաբաժանումը, որը 1974 թ վերանվանվել է ′′Հակաուռուցքային միացությունների սինթեզի′′ թիվ 2 լաբորատորիա:
Նորաստեղծ ստորաբաժանման գիտական ղեկավարն էր 1959 մինչև 1974 թթ քիմ. գիտ. դոկտոր Հարություն Ասատուրի Հարոյանը: Այդ ընթացքում ստորաբաժանման կողմից համակարգված կերպով կատարվել են քլորմեթիլացման ռեակցիայի ուսումնասիրություններ, որի հիմքի վրա սինթեզվել են ալկիլացման ազդեցությամբ հակաքաղցկեղային պրեպարատներ և սկսվել են ուսումնասիրություններ նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների` 1,2,4-տրիազոլի, իմիդազոլի, պիրիմիդիրնի և դրանց կոնդենսված համակարգերի ածանցյալների սինթեզի ուղղությամբ: Սկսած 1974թ մինչև 2014թ լաբորատորիայի գիտական ղեկավարն էր քիմ. գիտ. դոկտոր Ռաֆիկ Գեղամի Մելիք-Օհանջանյանը, ում ղեկավարության ներքո շարունակվել են պիրիմիդինի և դրանց կոնդենսված համակարգերի (իմիդազո-, ֆուրո- և թիենոպիրիմիդինի) նաև հակաուռուցքային հակաբիոտիկ սպարսոմիցինի անալոգներ պիրիդո[2,3-d]պիրիմիդինների, պիրիմիդիննուկլեոզիդների, սինթեզի աշխատանքները: Այդ ընթացքում ՆՕՔԻ թիվ 2 լաբորատորիայի ուսումնասիրությունների ուղղությամբ շոշափելի ներդրում են ունեցել լաբորատորիայի գիտաշխատողները, որոնք ծառայել են լաբորատորիայում հիմնադրման պահից` քիմ. գիտ. դոկտոր Մելքոն Արպիարի Իրադյանը (ուսումնասիրություններ իմիդազոլի ոլորտում և Իմիդազեն հակաքաղցկեղային պրեպարատի ստեղծում), ք.գ.թ. Մարի Հարությունի Կալդրիկյան (հակախոցային պրեպարատ Դիմեկումարոն), ք.գ.թ. Թագուհի Ռուբենի Հովսեփյան (ուսումնասիրություններ 1,2,4-տրիազոլի, 1,3,4-օքսա- և թիադիազոլների, կոմպլեքս միացությունների ոլորտում և պրեպարատ Գումետոքս) և այլ աշխատակիցներ: Թագուհի Ռուբենի Հովսեփյանը լաբորատորիայի գիտական ղեկավարն էր 2014 թ մինչև 2019 թ, այդ ընթացքում շարունակվել են լաբորատորիայի ավանդական ուղղությունները: ՆՕՔԻ թիվ 2 լաբորատորիայի գիտական ղեկավար 2019թ առ այսօր հանդիսանում է Արթուր Արմենի Հարությունյանը:
Լաբորատորիայում աշխատւմ են 10 գիտաշխատողներ, այդ թվում 1 քիմ. գիտ. դոկտոր, 2 ք.գ.թ.
Ներկայումս հաշվի առնելով ժամանակակից միտումները դեղաբանական և բիոօրգանական քիմիայում լաբորատորիայում շարունակվում են ուսումնասիրություններ հինգ- և վեցանդամանի ազոտ պարունակող հետերոցիկլիկ նոր ածանցյալների նաև լաբորատորիայի համար նորություն հանդիսացող ազահետերոցիկլերի և պոլիցիկլիկ ազահետերոցիկլերի սինթեզ նաև սկսվել են բնական հակաբիոտիկ քլորամֆենիկոլի, սպիրո[քրոմեն-4,3′-ինդոլինի] և սպիրո(ինդոլին-3,4′-պիրանո[3,2-h]քինոլինի ածանցյալների ուսումնասիրությունները:
Ուսումնասիրությունների ընդհանրացված պատկերը բերված է ստորև`
Լաբորատորիայի կողմից 2020թ-ից սկսած տպագրվել է 65 ավելի գիտական աշխատանքներ, ստացվել է ՀՀ 2 առտոնագիր:
ՆՕՔԻ թիվ 2 լաբորատորիայի կողմից 2020թ–ից սկսած տպագրված որոշ աշխատանքներ
- Dilanyan S.V., Hovsepyan T.R., Nersesyan L.E., Aharonyan A.S., Danielyan I.S., Minasyan N.S., Harutyunyan А.А. // J. Gen. Chem.2020, No 5, v. 90, p.787–793. doi.org/10.1134/S1070363220050047.
- Poghosyan S.A., Poghosyan M.V., Harutyunyan A.A. // J. Org. Chem. 2020, v. 56, No 2, p. 213-217. doi: 10.1134/S1070428020020062
- Harutyunyan A.A., Panosyan G.A., Safaryan M.S., Harutyunyan G.K., Gukasyan G.T., Danagulyan G.G.. Russ. J. Org. Chem., 2020, v. 56, No 2, p. 269-275. doi 1134/S1070428020020153
- Isakhanyan A.U., Hakobyan N.Z., Grigoryan A.S., Navoyan K.G., Gasparyan G.V., Mkhitaryan R.P., Panosyan G.A., Harutyunyan A.A. // Russ J Gen Chem, 2022, 92, No. 11, pp 2516-2520. doi: 10.1134/S1070363222110391.
- Harutyunyan A.A., Safaryan M.S., Dilanyan S.V. Panosyan H. A., Danagulyan G. G. // Russ J Org Chem. 59, №2, p. 243–251. https://doi.org/10.1134/S1070428023020045.
- Harutyunyan, A.A., Sumbatyan, A.S., Hambardzumyan, A.A. Panosyan H. A., Grigoryan A. S., Stepanyan H. M., Muradyan R. E..// J. Org. Chem. 2023, 59, №9 1511–1522. doi.org/10.1134/S1070428023090087
- Isakhanyan A.U., Hakobyan N.Z., Hovasyan Z.A., Nersesyan L.E., Aharonyan A.S., Danielyan I.S., Panosyan Н.A., Harutyunyan A.A. // Russ. J. Gen. Chem., 2023, Vol. 93, No. 4, pp. 795–799. doi.org/10.1134/S1070363223040047
- Harutyunyan A., Israelyan S. G., Safaryan M. S., Sumbatyan A. S., Nersesyan L. E., Aharonyan A. S., Danielyan I. S., Muradyan R. E., Sargsyan A. S., Hambardzumyan A. A., Panosyan H. A. //. Russ. J. Org. Chem., 2024, Vol. 60, No. 10, pp. 1909–1920. doi: 10.1134/S1070428024100051
- Isakhanyan A. , Hakobyan N. Z., Muradyan R. E., Tumajyan A. E., Panosyan H. A., and Harutyunyan A. A. // Russ. J. Org. Chem., 2024, Vol. 60, No. 3, pp. 539–542. doi: 10.1134/S1070428024030230.
- Paronikyan R. G., Grigoryan A. S., Barkhudaryants I. M., Arshakyan L. M., Harutyunyan A. A. // Bioactive Compounds in Health and Disease 2024; 7(5): 274-288. org/10.31989/bchd.v7i5.1357
- А. А. Арутюнян, С. Г. Исраелян, М. Р. Акобян, М. С. Сафарян, Р. А. Мадоян, А. Г. Сукиасян, К. А. Геворкян, А. Д. Арутюнян, А. С. Саргсян, А. А. Амбарцумян, А. А. Карапетян, А. А. Мнацаканян, Г. А. Паносян, М. Ю. Дангян, С. П. Гаспарян. // Russ. J. Gen. Chem. 2024; том 94, № 11, p. 2809 – 2823. doi: 1134/S107036322411001X
- Арутюнян А.А., Акобян М.Р., Саргсян А.С., Aмбарцумян А.А., Степанян Г.М.,
Григорян А.С., Паносян Г.А. // Russ. J. Org. Chem., 2025, т.61, No 1, с.1-15. doi:
10.1134/S1070428024601894
- Hakobyan N. Z., Safaryan M. S., Grigoryan A. S., Alaverdyan Zh. R., Paronikyan R. G.,
Mirzoyan L. S., Gasparyan H. V., Panosyan Н. A., Harutyunyan A. A.// Russ. J. Gen. Chem.,
2025, Vol. 95, No. 4, pp. 927-934. doi: 10.1134/S107036322560021
- Исаханян А. У., Овасян З. А., Мадоян Р. A, Сукиасян A. Г., Чаилян С. Г, Григорян А.
С, Гаспарян Г. В., Арутюнян А. А. // Биоорг. химия, 2025, Т. 51, № 1, С. 137. doi:
10.31857/S0132342325010126