ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնի (ՕԴՔ ԳՏԿ) Մասին
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ) հիմնադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ կառավարության 1530-Ն որոշմամբ։ Կենտրոնը ներառում է հետևյալ գիտահետազոտական ինստիտուտները՝
- Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ (հիմնադրվել է 1955 թ.),
- Օրգանական քիմիայի ինստիտուտ (հիմնադրվել է 1957 թ.),
- Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն (հիմնադրվել է 1994 թ.)։
Կենտրոնում աշխատում է 284 մասնագետ, այդ թվում՝
- 189 գիտաշխատող,
- ՀՀ ԳԱԱ 2 թղթակից անդամ,
- 19 գիտությունների դոկտոր,
- 83 գիտությունների թեկնածու։
Վերջին երեք տարիների ընթացքում կենտրոնի գիտական գործունեության արդյունքներն են՝
- 384 գիտական հոդված,
- հանրապետական և միջազգային գիտաժողովների թեզիսներ,
- 3 արտոնագիր (ՀՀ գյուտի արտոնագիր)։
Այդ նույն ժամանակահատվածում 16 գիտական ատենախոսություն է պաշտպանվել։
Կենտրոնը, համագործակցելով Հայկական քիմիական ընկերության հետ, կազմակերպել է միջազգային գիտաժողովներ՝
- «Նոր նյութեր և պրոցեսներ» (2010 թ.),
- «Հաջողություններ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» (2012 թ.),
- «Ձեռքբերումներ և խնդիրներ» (2014 թ.)։
ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ կազմակերպվել են՝
- «Ցածր ջերմաստիճանային քիմիա» 8-րդ միջազգային գիտաժողովը (2010 թ.),
- «Քիմիան այսօր» երիտասարդ գիտնականների 4-րդ միջազգային գիտաժողովը (2014 թ.)։
2012 թվականին կենտրոնը հրատարակել է «Օրգանական և դեղագործական քիմիայի որոշ նվաճումներ» գիտական աշխատանքների ժողովածուն։
Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ
Կենտրոնում գործում է ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված 010 մասնագիտական խորհուրդը, որը գիտական աստիճան է շնորհում հետևյալ ուղղություններով՝
- Օրգանական քիմիա (Բ.00.03),
- Կենսօրգանական քիմիա (Բ.00.10),
- Բարձրամոլեկուլային միացություններ (Բ.00.06)։
Հիմնական գիտական ուղղություններ
- Նոր դեղամիջոցների որոնում, մշակում և հետազոտություն,
- Քիմիական կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև օրինաչափությունների ուսումնասիրություն,
- Պոտենցիալ դեղամիջոցների նախակլինիկական հետազոտություն։
Գիտական նվաճումներ
Կենտրոնում մշակված 14 դեղամիջոցներից երեքը՝
- Դիտիլին,
- Գանգլերոն,
- Թիյոդին,
ներդրվել են բժշկական պրակտիկայում և արտադրվում են կենտրոնի արտադրական հզորություններում։ Դրանք կիրառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ուկրաինայում, Բելառուսում և Վրաստանում։