Պոլիմերային դիսպերսիաներ

 

 

Խմբի ղեկավար՝ ք․գ․թ․

             Նաղարշ Արթուրի Միրաքյան

 

 

Հեռ․ +37498931990

Էլ․ փոստ․ nmiraqyan@gmail.com

 

 

Խմբի հետազոտությունների հիմնական ուղղությունը

  • Կենսաքայքայվող պոլիմերների սինթեզ
  • Էլաստիկ, տարբեր պոլիէսթերների և պոլիամիդների սինթեզ
  • Տարբեր դիրքերում բրոմ տեղակալված ազոլների սինթեզ և պոլիմերում
    • Պոլիազոլներ–Me2+ աղերի կոմպլեքսային կատալիզատորների սինթեզ և փորձարկում

 

 

 Պոլիմերային դիսպերսիաների լաբորատորիայի պատմություն

       Լաբորատորիան հիմնադրվել է 1982 թվականին  և իր գոյության ընթացքում երկար տարիներ ղեկավարել է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Առնոս Արշակի Հովհաննիսյանը: Այն սկզբնական շրջանում եղել է ՕՔԻ թիվ 6 լաբորատորիա և կոչվել է <<Պոլիմերային դիսպերսիաների>> լաբորատորիա: Ղեկավարել է 7 ատենախոսություն։ Աշխատանքները վերաբերել են էմուլսիոն պոլիմերացման կինետիկական օրինաչափություններին և մակրոմոլեկուլների կազմավորման մեխանիզմին, ինչպես նաև բյուրեղների քիմիային։  2025 թվականին լաբորատորիան վերափոխվել և դարձել է  <<Պոլիմերային դիսպերսիաների>> խումբ,  որը ղեկավարում է է ք.գ.թ․ Նաղարշ Արթուրի Միրաքյանը։

 

 

 Ներկա գործունեություն

 

Լաբորատորիայում աշխատում են  բարձր որակավորում ունեցող  3 մասնագետներ, այդ թվում՝

 

  • 3 գիտությունների թեկնածու

 

Աշխատակազմ

 

Խմբի ղեկավար – Նաղարշ Արթուրի Միրաքյան

Գիտաշխատող – Նարինե Համլետի Գրիգորյան

Գիտաշխատող – Արսեն Գվիդոնի Նադարյան

Ավագ լաբորանտ – Մարիամ Կարապետի Մեծոյան