- Ներկայումս լաբորատորիայում շաուրնակվում են գրականության մեջ իրենց նախադեպը չունեցող մեր կողմից հայտնաբերված չհագեցած ամոնիումային աղերի հիմքով կատալիզվող ներմոլեկուլային ցիկլացման, 4-հիդրօքսիմեթիլիզոինդոլինիումային-, կոնդեսված իզոինդոլինիումային աղերի ջրա-հիմնային պայմաններում ներմոլեկուլային ռեցիկլացմանը նվիրված հետազոտությունները: Բացահայտվում են ինչպես ազոտի ատոմի մոտ, այնպես էլ արոմատիկ կորիզում առկա տեղակալիչների թողած ազդեցությունը վերոհիշյալ ռեակցիաների ընթացքի վրա:
- Շաուրնակվում են Ստիվենսյան վերախմբավորման արդյունք ամինների վակուում թորման ժամանակ դեզամինացման և արդյունք դիենինների մոլեկուլում առկա ցիկլիկ ալենի 1,3- կամ 1,5-պրոտոնային տեղաշարժի հիման վրա տերֆենիլի և նրա նոր ածանցյալների սինթեզին նվիրված հետազոտությունները:
- Մշակվել է արդյունաբերության և բժշկության մեջ լայն կիրառում ունեցող պ-տերֆենիլի և նրա ածանցյալների սինթեզի մատչելի եղանակ: