Սպիրոհետերոցիկլիկ միացությունների լաբորատորիա (ՆՕՔԻ №8)
Լաբորատորիան կազմավորվել է 1989 թ.։ Լաբորատորիան զբաղվում է նոր դասերի սպիրոհետերոցիկլիկ միացությունների սինթեզով և նրանց կենսաբանական հատկությունների բացահայտմամբ։ Վերջին երկու տասնամյակում լաբորատորիայում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արժեքավոր կենսաբանական հատկություններով օժտված տարբեր կառուցվածքի բենզո[h]խինազոլինային միացությունների սինթեզի մեթոդների մշակմանը։ Պաշտպանվել են 7 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսություններ։