Սիրտ-անոթային համակարգի գործունեությունը կարգավորող միացությունների դիզայն և սինթեզ
Լաբորատորիայի ղեկավար
Ասյա Աղեկի Աղեկյան, քիմ․ գիտ․թեկնածու
ORСID: ID 0000-0001-6151-4951
Հեռախոս: (+37410) 285–101
Էլեկտրոնային փոստ: aaghekyan@mail.ru
Լաբորատորիայի հետազոտությունների հիմնական ուղղությունը – սիրտ–անոթային և կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող, ինչպես նաև հակամանրէային, հակահիպօքսիկ և հակաօքսիդանտ ակտիվությամբ օժտված նոր թթվածին և ազոտ պարունակող հետերոցիկլիկ միացությունների սինթեզ 1,4–բենզոդիօքսանի, 4–սպիրոտեղակալված տետրահիդրոիզոքինոլինի և վերջինի չցիկլված նմանակների շարքում:
Լաբորատորիայի պատմություն Հիմնադրվել և ղեկավարվել է քիմ. գիտ. թեկնածու Վարդուհի Գեորգի Աֆրիկյանի կողմից 1955 թ.: Լաբորատորիան զբաղվել է սիրտ–անոթային համակարգի վրա ազդող նոր արոմատիկ և հետերոցիկլիկ թթուների ամինաեթերների սինթեզով և դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով բացահայտել քիմիական կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև կապը: Կենսաբանական հետազոտությունների արդյունքում ի հայտ են բերվել մի շարք դեղամիջոցներ՝ Ֆուբրոմեգան, Կվատերոն և Գանգլերոն, որոնք լայն կիրառություն են գտել բժշկական պրակտիկայում։
1970 թ. լաբորատորիան ղեկավարեց քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Աբրեսի Մարգարյանը, ով ընդլայնելով կատարվող հետազոտությունների շրջանակը, սկսեց հետազոտությունները դիարիլպրոպիոնաթթուների, արիլալկիլամինների, կոնդենսված հետերոցիկլիկ համակարգերի՝ ինդոլի, իզոքինոլինի, բենզազեպինի, բենզոդիօքսանի, իզոքրոմանի ածանցյալների սինթեզի բնագավառում։ Արդյունքում ի հայտ են բերվել մի շարք պոտենցիալ դեղամիջոցներ՝ Ֆոբուֆոլ, Դիֆալկին, Էմակոր, Բեդիտին, Մեսեդին։
2011 թ.-ից մինչ օրս լաբորատորիան ղեկավարում է քիմ. գիտ. թեկնածու Ասյա Աղեկի Աղեկյանը, ով շարունակել է հետազոտությունների հիմնական ուղղությունը՝ կենսաբանորեն ակտիվ միացությունների նպատակաուղղված սինթեզը ազոտ և թթվածին պարունակող հետերոցիկլիկ անելացված համակարգերի շարքում: Այդ աշխատանքների արդյունքները ներկայացված են բազմաթիվ գիտական հրապարակումներում։
Ներկա գործունեություն
Լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող 8 մասնագետներ, այդ թվում՝4 գիտությունների թեկնածու
Լավագույն արդյունքներ
✔ Մշակվել են օպտիմալ պայմաններ սինթեզելու համար 4-սպիրոցիկլոալկան-տեղակալված տետրահիդրոիզոքինոլինի ածանցյալներ, որոնք պարունակում են 2–րդ դիրքում ամինա– և սուլֆանիլամիդային, ալկանոլային և հետերիլալկիլային ֆարմակոֆոր ֆրագմենտներ
Russ. J. Org. Chem., 2013, v. 49, No. 11, pp. 1632-1636. doi: 10.1134/S1070428013110122
Russ. J. Org. Chem., 2016, v. 52, No. 5, pp. 689-693. doi:10.1134/S1070428016050122
Russ. J. Org. Chem., 2022, v. 58, No. 11, pp. 1581-1588. doi:10.1134/S1070428022110045
Russ. J. Org. Chem., 2019, v. 55, No. 3, pp. 302-307. doi:10.1134/S1070428019030047
Russ. J. Org. Chem., 2015, v. 51, No. 2, pp. 221-225. doi:10.1134/S1070428015020153
✔ Առաջարկվել է 4–րդ դիրքում երկու մեթիլ խմբեր պարունակող տետրահիդրոիզոքինոլինի ածանցյալների սինթեզի նոր մոտեցում տեղակալված բենզիլամինների հիման վրա
Russ. J. Org. Chem., 2017, v. 53, No. 3, pp. 362-365. doi:10.1134/S1070428017030083
Russ. J. Org. Chem., 2022, v. 58, No. 10, pp. 1409-1415. doi:10.1134/S1070428022100049
✔ Մշակվել են 1,4–բենզոդիօքսանի 2–րդ դիրքում տեղակալված 1,2,4–տրիազոլային օղակ պարունակող
զանազան միացությունների սինթեզի եղանակները
Russ. J. Org. Chem., 2017, v. 53, No. 3, pp. 428-432. doi:10.1134/S1070428017030198
Russ. J. Gen. Chem., 2018, v. 88, No. 4, pp. 839-842. doi:10.1134/S1070363218040345
Russ. J. Org. Chem., 2020, v. 56, No. 3, pp. 436-439. doi:10.1134/S1070428020030112
Chem. J. Armenia, 2023, v. 76 № 1-2, pp. 104-108
Russ. J. Org. Chem., 2021, v. 57, No. 7, pp. 1068-1072. doi:10.1134/S107042802107006X
✔ Իրականացվել են օքսադիազոլային և թիադիազոլային հետերոցիկլիկ օղակներ պարունակող 1,4– բենզոդիօ քսանի և նրանց տեղակալված նոր ածանցյալների սինթեզ և որոշակի փոխարկումներ
Russ. J. Org. Chem., 2020, v. 56, No. 3, pp. 385-389. doi:10.1134/S1070428020030033
Russ. J. Org. Chem., 2014, v. 50, No. 3, pp. 434-438. doi:10.1134/S1070428014030233
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 9, pp. 1685-1691. doi:10.1134/S1070428024090100
Russ. J. Org. Chem., 2017, v. 53, No. 12, pp. 1905-1908. doi:10.1134/S1070428017120259
✔ Մշակվել և իրականացվել է արիլցիկլոալկանային և 1,4–բենզոդիօքսանային ֆրագմենտ պարունակող պ–ամինաբենզոական թթվի դիամիդային ածանցյալների սինթեզ
Russ. J. Gen. Chem., 2015, v. 85, No. 5, pp. 1057-1062. doi:10.1134/S1070363215050096
Chem. J. Armenia, 2012, v. 65, № 2, pp. 230-238
Chem. J. Armenia, 2016, v. 69, № 1-2, pp. 111-120
Russ. J. Org. Chem., 2012, v. 48, No. 7, pp. 972-976. doi:10.1134/S1070428012070147
✔ Մշակվել և իրականացվել է նոր արիլօքսիպրոպանոլամինների սինթեզ արիլցիկլոպենտան
(տետրահիդրոպիրան, դիմեթիլ)մեթիլամինների հիման վրա
Russ. J. Org. Chem., 2016, v. 52, No. 2, pp. 209-213. doi:10.1134/S1070428016020081
Russ. J. Org. Chem., 2023, v. 59, No. 5, pp. 756-763. doi:10.1134/S1070428023050020
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 1, pp. 18-24. doi:10.1134/S1070428024010032
✔ Մշակվել են երկհիմն կարբոնաթթուների (թրթնջկաթթու, սաթաթթու և մալեինաթթու) զանազան դիամիդային ածանցյալներ սինթեզելու տարբեր ուղիներ
Russ. J. Org. Chem., 2013, v. 49, No. 7, pp. 1083-1086. doi:10.1134/S1070428013070221
Chem. J. Armenia, 2012, v. 65, № 2, pp. 215-223
Chem. J. Armenia, 2012, v. 65, № 3, pp. 332-341
Chem. J. Armenia, 2013, v. 66, № 4, pp. 628-635
Chem. J. Armenia, 2012, v. 65, № 1, pp. 111-117
Russ. J. Org. Chem., 2018, v. 54, No. 6, pp. 886-891. doi:10.1134/S1070428018060106
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 11, pp. 2117-2124. doi:10.1134/S1070428024110046
✔ Մշակվել և առաջին անգամ սինթեզվել են նոր արիլ–, 1,3–բենզոդիօքսոլ– և 1,4–բենզոդիօքսանիլցիկլոալկան
(տետրահիդրոպիրան)կարբոնաթթուների ամինաամիդային և ամինաէսթերային ածանցյալներ
Russ. J. Gen. Chem., 2019, v. 89, No. 5, pp. 1051-1054. doi:10.1134/S107036321905027X
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 6, pp. 1028-1035. doi:10.1134/S1070428024060071
Russ. J. Org. Chem., 2019, v. 55, No. 6, pp. 796-799. doi:10.1134/S1070428019060095
Russ. J. Org. Chem., 2025, v. 61, No. 3, pp. 403-411. doi:10.1134/S107042802560010X
✔ Մշակվել են 1,3,4–օքսադիազոլային օղակի 2–րդ դիրքում թթվածինպարունակող հետերոցիկլներով (1,4–բենզոդիօքսան, տետրահիդրոպիրան, ֆուրան) միացությունների ստացման եղանակներ
Russ. J. Org. Chem., 2025, v. 61, No. 1, pp. 73-79. doi:10.1134/S1070428024602966
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 4, pp. 655-663. doi:10.1134/S1070428024040146
Russ. J. Org. Chem., 2020, v. 56, No. 2, pp. 281-286. doi:10.1134/S1070428020020177
✔ Առաջարկվել են 1,4-բենզոդիօքսան–2–իլ– և արիլցիկլոհեքսանկարբոնիտրիլային միջուկներ պարունակող թիենոպիրիմիդինների սինթեզի մեթոդներ, որոնք իրականացվել են 2–ամինո–3– կարբէթօքսի–տեղակալված թիոֆենների ցիկլացման ռեակցիայի միջոցով
Russ. J. Org. Chem., 2019, v. 55, No. 5, pp. 598-601. doi:10.1134/S1070428019050038
Russ. J. Org. Chem., 2022, v. 58, No. 7, pp. 977-981. doi:10.1134/S1070428022070053
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 3, pp. 397-402. doi:10.1134/S1070428024030047
Russ. J. Org. Chem., 2020, v. 56, No. 3, pp. 440-445. doi:10.1134/S1070428020030124
Russ. J. Org. Chem., 2021, v. 57, No. 10, pp. 1638-1642. doi:10.1134/S1070428021100110
✔ Բացահայտվել են սինթեզված միացությունների հակահիպօքսիկ, հակաՄԱՕ, հակաօքսիդանտ,
հակաառիթմիկ, հակացնցումային և հակաբակտերիալ հատկությունները։
Վերջին տարիների լավագույն աշխատանքները
Russ. J. Org. Chem., 2021, v. 57, No. 2, pp. 195-202. doi:10.1134/S1070428021020093
Russ. J. Org. Chem., 2021, v. 57, No. 7, pp. 1068-1072. doi:10.1134/S107042802107006X
Russ. J. Org. Chem., 2021, v. 57, No. 10, pp. 1638-1642. doi:10.1134/S1070428021100110
Russ. J. Org. Chem., 2022, v. 58, No. 7, pp. 977-981. doi:10.1134/S1070428022070053
Russ. J. Org. Chem., 2022, v. 58, No. 10, pp. 1409-1415. doi:10.1134/S1070428022100049
Russ. J. Org. Chem., 2022, v. 58, No. 11, pp. 1581-1588. doi:10.1134/S1070428022110045
Russ. J. Org. Chem., 2023, v. 59, No. 11, pp. 1884-1891. doi:10.1134/S1070428023110064
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 1, pp. 18-24. doi:10.1134/S1070428024010032
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 3, pp. 397-402. doi:10.1134/S1070428024030047
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 9, pp. 1685-1691. doi:10.1134/S1070428024090100
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 4, pp. 655-663. doi:10.1134/S1070428024040146
Russ. J. Org. Chem., 2024, v. 60, No. 11, pp. 2117-2124. doi:10.1134/S1070428024110046
Russ. J. Org. Chem., 2025, v. 61, No. 1, pp. 73-79. doi:10.1134/S1070428024602966
Russ. J. Org. Chem., 2025, v. 61, No. 3, pp. 403-411. doi:10.1134/S107042802560010X