ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ

Ֆոսֆորօրգանական միացություններիի լաբորատորիա

Մադլենա Ժիրայրի Հովակիմյան

Լաբորատորիայի վարիչ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆ,
Գիտ. վաստ. գործիչ

Հեռ.՝ (+37410)-283-532,
Էլ-փոստ՝ marlena.ovakimyan@rambler.ru

Լաբորատորիայի մասին՝

ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ում ֆոսֆորօրգանական միացությունների լաբորատորիան կազմավորվել է 1970թ: Լաբորատորիայի ստեղծման հենց առաջին օրերից մեծ թվով հետազոտություններ են ձեռնարկվել` նվիրված α, β- և β, γ- չհագեցած չորրորդային ֆոսֆոնիումային աղերի ջրահիմնային հիդրոլիզի յուրահատկությունների ուսումնասիրմանը: Տեսական հետաքրքրությունից զատ վերջիններս կարող էին ելանյութ հանդիսանալ համապատասխան կառուցվածքի դիֆենիլֆոսֆորիլային միացությունների ստացման համար:
Հատուկ ուշադրության են արժանի լաբորատորիայում տրիալկիլֆոսֆինների և նուկլեոֆուգ խմբեր չպարունակող ացետիլենային, ինչպես նաև ալենային ածխաջրածինների փոխազդեցությունից ստացված β- և δ- ֆոսֆոբետաինները: Մասնավորապես` ՄՄՌ 31P-, 13C-սպեկտրալ տվյալների համաձայն տրիբուտիլֆոսֆինի փոխազդեցությամբ վինիլացետիլենի հետ ստացված ֆոսֆոբետաինի դրական լիցքը գտնվում է ֆոսֆորի ատոմի վրա, իսկ բացասականը` 1,3-բուտադիենիլ խմբի 4-րդ դիրքում sp2 – հիբրիդացված ածխածնի վրա: Ցույց է տրվել նաև, որ պրոպարգիլային տիպի սպիրտները երրորդային ֆոսֆինների օգնությամբ կարելի է վերականգնել` համապատասխան ալիլային նմանակների: Վերջերս մշակվել է նաև` մետաղների պոտենցիալ էքստրագենտներ հանդիսացող դիֆենիլ-2- N-, S-, O- ֆունկցիոնալ տեղակալված պրոպիլֆոսֆին-օքսիդների ստացման մատչելի եղանակ:
Լաբորատորիայում հայտանբերվել է 2-հիդրազինոէթիլ-, ինչպես նաև 4-հիդրազինոբուտ-2-ենիլֆոսֆոնիումային աղերում ընթացող ինքնադեհիդրման ռեակցիա, որը տեղի է ունենում լուծիչում մարմանդ տաքացման պայմաններում, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ ելանյութերի ստացման ժամանակ:
N-վինիլ- -պիրիդինիումային, 3,5-դիբրոմպիրիդինիումային և պիկոլինիումային աղերի օրինակների վրա ստացվել են վինիլամոնիումային աղերին նուկլեոֆիլ միացման առաջին հավաստի տվյալները, ինչը վկայում է, որ նուկլեոֆիլ միացմանը «d-օրբիտալային ռեզոնանսից» բացի կարող է նպաստել նաև օնիումային կատիոնի էլեկտրոնոակցեպտրությունը: Նշված վինիլային աղերին նուկլեոֆիլ միացման անհերքելի փաստի մասին են վկայում տրիֆենիլֆոսֆինի հետ 1,2-բիս (տրիֆենիլ-ֆոսֆոնիումհալոգենիդո) էթանի, ստիվենսյան վերախմբավորման և Վիտտիգի ռեակցիայի արգասիքների, ինչպես նաև պիրիրդինի հետ 3-(պիրիդինիումբրոմիդո)ակրիլաթթուների առաջացումը:

Լաբորատորիայի անձնակազմը՝

Main image