ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտ

ՕՔԻ տնօրեն

Գագիկ Վաչեի Հասրաթյան

Քիմիական գիտությունների դոկտոր
Պրոֆեսոր

Հեռ.՝ (+37410)-283-521,
Էլ-փոստ՝ ariac@ariacchemicals.info

ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտուտը հիմնադրվել է 1957 թ.

Օրգանական քիմիայի ինստիտուտի հետազոտությունների ավանդական ուղղությունն, հիմնադրման օրից, չհագեցած միացությունների` ամինո- և ամոնիումային, ֆոսֆորօրգանական, գերչհագեցած միացությունների և բնական կենսակարգավորիչների, ազոլների, և պոլիմերների քիմիան է: Համամատաբար նոր ուղղություն է ազոտ պարունակող հետերոցիկլերի քիմիան:
Կատարված հետազոտությունները բերեցին չհագեցած միացությունների ռեակցիաների նոր, կարևոր օրինաչափությունների պարզաբանման, նոր ռեակցիաների հայտնաբերման, որոնք իրավամբ կարող են դասվել օրգաանական քիմիայում լայնորեն կիրառվող ռեակցիաների շարքը:
Կատարված հիմնարար հետազոտությունների հիման վրա ստեղծվել են բնական ցածրամոլեկուլյար կենսակարգավորիչներ, հոտավետ և օրգանոլեպտիկ հատկություններով օժտված միացություններ, արոմատիզատորներ, մշակվել են պոլիմերային միացությունների և կոմպոզիտների սինթեզի և ներդրման գիտական հիմունքներ; գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ քիմիական ռեկտիվների սինթեզի ժամանակակից նոր եղանակներ: Ստեղծվել են շրջակա միջավայրի համար անվտանգ, գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության ժամանակակից միջոցներ – սեռական գրավչանյութեր (ֆերոմոններ), որոնք թույլ են տալիս բացառել թունաքիմիկատների օգտագործումը: Սինթեզվել են կենսաբանական ակտիվությունների լայն սպեկտրով օժտված ամինո- և ֆոսֆոմիացություններ: Ստացվել են էքստրակցիոն բարձր հատկություններով օժտված ֆոսֆինօքսիդներ:


Հիմնական գիտական ուղղությունները.

1. Չհագեցած միացությունների քիմիա,
2. Ամինո- և ամոնիումային միացությունների, ինչպես նաև ֆոսֆորօրգանական միացությունների քիմիա;
3. Բնական կենսակարգավորիչների, գորչհագեցած միացությունների քիմիա;
4. Պոլիմերների քիմիա;


Հիմնական գիտական նվաճումներ.

1. Հայտնաբերվել են չհագեցած ամոնիումային աղերի վերախմբվորման-ճեղքման, ցիկլացման-ճեղքման և ներմոլեկուլյար դիենային սինթեզի ռեակցիաները;
2. Ստեղծվել են բնական ցածրամոլեկուլյար կենսակարգավորիչներ, հոտավետ և օրգանոլեպտիկ հատկություններով օժտված միացություններ, արոմատիզատորներ, մշակվել են պոլիմերային միացությունների և կոմպոզիտների սինթեզի և ներդրման գիտական հիմունքներ;
3. Ստեղծվել են շրջակա միջավայրի համար անվտանգ, գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության ժամանակակից միջոցներ – սեռական գրավչանյութեր (ֆերոմոններ), որոնք թույլ են տալիս բացառել թունաքիմիկատների օգտագործումը;
4. Ստացվել են էքստրակցիոն բարձր հատկություններով օժտված ֆոսֆինօքսիդներ:


Ներառում է 8 լաբորատորիաներ և 1 հետազոտական խումբ՝

  1. Լաբորատորիա. թ.1 Ամինոմիացությունների, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Չուխաջյան Էմմա Հովսեփի (Հեռ.՝ +37410-241540)
  2. Լաբորատորիա. թ.2 Բնական չհագեցած միացությունների, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր Չոբանյան Ժորա Արմենակի (Հեռ.՝ +37410-283522
  3. Լաբորատորիա. թ.3 Ազոտային հետերոցիկլերի, վարիչ՝ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, քիմ. գիտ. դոկտոր. պրոֆ. Դանագուլյան Գևորգ Հրաչի (Հեռ.՝ +37410-287330
  4. Լաբորատորիա. թ.4 Ֆոսֆորօրգանական միացությունների, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Հովակիմյան Մառլենա Ժիրայրի (Հեռ.՝ +37410-283532
  5. Լաբորատորիա. թ.5 Կիրառական քիմիայի պրոբլեմների, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Հասրաթյան Գագիկ Վաչեյի (Հեռ.՝ +37493-303230)
  6. Լաբորատորիա. թ.6 Պոլիմերային դիսպերսիաների, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Հովհաննիսյան Առնոս Արշակի (Հեռ.՝ +37494-542103)
  7. Լաբորատորիա. թ.7 Ազոտօրգանական միացությունների, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր Գյուլնազարայան Արա Խաժակի (Հեռ.՝ +37410-285291)
  8. Լաբորատորիա. թ.8 Ազոմեթինների, վարիչ՝ քիմ. գիտ. դոկտոր Սարգսյան Մուշեղ Սիրունի (Հեռ.՝ +37410-287330)
  9. Խումբ 1, Ֆիզ. քիմ. հետազոտությունների խումբ, ղեկավար՝ քիմ. գիտ. թեկ. Քինոյան Ֆլորա Սարգսի (Հեռ.՝ +37410-281540