ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

NO-Սինթետազա ակտիվության կոմպլեքսների սինթեզի լաբորատորիա

Սեդրակ Համայակի Ղազարյան

Խմբի ղեկավար
Քիմիական գիտությունների թեկնածու

Հեռ.՝ (+37410)-285-184,
Էլ-փոստ՝ sedham@yahoo.com

Խմբի մասին՝

ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 1 «NO-սինթազա ակտիվականությամբ օժտված միացությունների սինթեզի և ֆարմակոլոգիական հատկությունների ուսումնասիրման» խումբը զբաղվում է N- կամ C- պաշտպանված ամինաթթուների և պեպտիդների որոշակի նմանակների սինթեզով, որոնք կարող են օժտված լինել հակաօքսիդանտ, հակաբակտերիալ, հակացնցումային, հակաճառագայթային, հակաուռուցքային հատկություններով:
Այդ միացությունները կարող են լինել ամինաթթուների, պեպտիդների ամինաէսթերներ, ամինաամիդներ, թիոէսթերներ, մեկ-, երկու- կամ եռարժեք մետաղի կատիոն պարունակող աղեր կամ խելատներ, ինչպես նաև նիկոտինաթթվի, իզոնիկոտինաթթվի, պիկոլինաթթվի պեպտիդային նմանակներ:
Հետաքրքրվածությունը` ամինաթթուներ, պեպտիդներ, ֆարկակոլոգիական խորը ուսումնասիրություններ: