ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

Թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիա

Ռաֆայել Եղիազարի Մուրադյան

Լաբորատորիայի վարիչ
Կենսաբանական գիտությունների թեկնածու

Հեռ.՝ (+37410)-285-290,
Հեռ.՝ (+37491)-587-420,
Էլ-փոստ՝ muradyanraf@inbox.ru

Լաբորատորիայի մասին՝

ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 9 Թունաբանության և քիմիաթերապիայի լաբորատորիայի գիատական գործունեությունը ուղղված է կենսաբանորեն ակտիվ միացությունների որոնմանը, նոր դեղերի մշակմանը և անվտանգության արժևորմանը: Հետազոտությունները ներառում են բնական ծագում ունեցող և սինթեզված քիմիական միացությունների հակաուռուցքային, հակամանրէային, հակաառիթմային, հակաօքսիդանտային, հակաբորբոքային ակտիվության և ԴՆԹ-ի կառուցվածքի վրա ազդեցության ուսումնասիրություններ: Լաբորատորիայում իրականացվում են նաև նոր պոտենցիալ դեղամիջոցների դեղակինետիկական, նախակլինիկական թունայնության ուսումնասիրություններ միանվագ և բազմակի ներարկման պայմաններում, նրանց կումուլյատիվ, հնարավոր քաղցկեղածին և հակաքաղցկեղածին ազդեցության ուսումնասիրություններ, ինչպես նաև կատարվում է կենտրոնում արտադրվող պատրաստի դեղերի որակի կենսաբանական հսկում:
Լաբորատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող քսան մասնագետներ, այդ թվում գիտության երկու դոկտոր և ութ թեկնածու: Գիտա-տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել բարձր մակարդակի գիտական հետազոտություններ, օգտագործելով դեղաբանության, թունաբանության, բիոքիմիայի, արյունաբանության և հիստալոգիայի ժամանակակից մեթոդներ և մոտեցումներ: Լաբորատորիայում իրականացվել են բազմաթիվ նոր քիմիական միացությունների կենսաբանական ակտիվության և 20-ից ավելի նոր դեղերի անվտանգության նախակլինիկական ուսումնասիրություններ: Հետազոտությունների հիմնական արդյունքներն ամփոփված են 4 մենագրություններում, 400-ից ավելի գիտական հոդվածներում, 32 հեղինակային իրավունքներում և 3 արտոնագրերում:

Լաբորատորիայի աշխատակիցները` (ազգանուն անուն հայրանուն, պաշտոնը, գիտ.աստիճանը)՝

  1. Ռաֆայել Եղիազարի Մուրադյան, լաբ.ղեկավար, կենս. գիտ. թեկնածու
  2. Ստեփանյան Հրաչյա Մովսեսի խմբի ղեկավար, կենս. գիտ. թեկնածու
  3. Գաբրիելյան Աննա Գուրգենի խմբի ղեկավար, կենս. գիտ.դոկտոր
  4. Արսենյան Ֆլորա Հայկի ավագ գիտ. աշխ., կենս. գիտ. թեկնածու
  5. Հովհաննիսյան Արեգ Սպարտակի, ավագ գիտ. աշխ, կենս. գիտ.դոկտոր
  6. Ասատրյան Թամարա Հովհաննեսի, ավագ գիտ. աշխ., բժշ. գիտ. թեկնածու
  7. Դանիելյան Իրինա Ստեփանի գիտ. աշխ., կենս. գիտ. թեկնածու
  8. Ներսեսյան Լուսինե Էդուարդի գիտ. աշխ., կենս. գիտ. թեկնածու
  9. Բունիաթյան Ժաննա Մամիկոնի գիտ. աշխ., կենս. գիտ. թեկնածու
  10. Առաքելյան Հասմիկ Հենրիկի գիտ. աշխ., կենս. գիտ. թեկնածու
  11. Պարոնիկյան Ռիմա Վարդգեսի, գիտ. աշխ.
  12. Թումաջյան Հասմիկ Երվանդի, գիտ. աշխ.
  13. Մկրտչյան Գոհար Սահակի, կրտսեր գիտ. աշխ.
  14. Ահարոնյան Անահիտ Սարգսի, կրտսեր գիտ. աշխ.
  15. Ավակիմյան Ջուլետտա Աշոտի, կրտսեր գիտ. աշխ.
  16. Արիստակեսյան Սուսաննա Անուշավանի, կրտսեր գիտ. աշխ.
  17. Սաֆարյան Անահիտ Սերգեյի, կրտսեր գիտ. աշխ.
  18. Մկրտչյան Գայանե Աշոտի, կրտսեր գիտ. աշխ.
  19. Ստեպանյան Հասմիկ Հրաչյայի, կրտսեր գիտ. աշխ.
  20. Համբարձումյան Աիդա Կարապետի, ավագ լաբորանտ

Լաբորատորիայի անձնակազմը՝

Main image