ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

Դեղաբանության և պատոհիստոլոգիայի լաբորատորիա

Հրաչիկ Վահրամի Գասպարյան

Լաբորատորիայի վարիչ
Կենսաբանական գիտությունների թեկնածու

Հեռ.՝ (+37410)-285-153,
Հեռ.՝ (+37493)-715-090,
Էլ-փոստ՝ hrachikgasparyan@mail.ru

Լաբորատորիայի մասին՝

ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 10 «Դեղաբանության և պատոհիստոլոգիայի» լաբորատորիան ստեղծվել է «Ադրեներգիկ մեխանիզմների ուսումնասիրությունների», «Հոգեմետ միացությունների հետազոտման» լաբորատորիաների և «Պաթոմորֆոլոգիայի և տեռատոլոգիայի» խմբի հենքի վրա: Ներկայումս լաբորատորիայում գործող 6 գիտական խմբերում իրականացվում են բժշկա-կենսաբանական բազմաթիվ հիմնարար և սկրինինգային գիտական հետազոտություններ, հետևյալ հիմնական ուղղություններով՝

  1. Սիրտ–անոթային սիստեմի և ադրեներգիկ մեխանիզմների վրա ազդող միացությունների դեղաբանական հետազոտություններ: /α- և β- համակարգեր/: (ղեկ. կ.գ.թ. Հ. Նորավյան)
  2. Հակահիպօքսային և հակաստրեսային միացությունների դեղաբանական հետազոտություններ: Ֆիզիոլոգիական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորում (ղեկ. գ,ա. Թ. Ղուկասյան)
  3. Հոգեմետ միացությունների վարքագծային ուսումնասիրություններ, նրանց մոտ նարկոմանիայի երևույթների հետազոտությունը և բացահայտումը ժամանակակից մեթոդներով (ղեկ. բ.գ.թ. Ի. Ջաղացպանյան)
  4. Հակացնցումային հատկություններով օժտված միացությունների բազմապրոֆիլ դեղաբանական հետազոտություններ ժամանակակից մոդելներով: (ղեկ. կ.գ.թ. Ռ. Պարոնիկյան)
  5. Հակադեպրեսանտային – մոնոամինօքսիդազան արգելակող (ինհիբիտոր) հատկություններով օժտված միացությունների հետազոտում in vivo և iv vitro պայմաններում: (ղեկ. կ.գ.թ. Ռ. Սուքասյան)
  6. Պաթոմորֆոլոգիական և հիստոքիմիական հետազոտություններ օրգանիզմի բոլոր օրգանների և ներվային համակարգի հյուսվածքներում, տարբեր էքսպերիմենտալ պայմաններում (ղեկ. կ.գ.թ. Հ. Գասպարյան):

Լաբորատորիայում իրականացվում են պոտենցիալ դեղամիջոցների ժամանակակից չափանիշներին համապատասխան նախակլինիկական հետազոտություններ, որոնք են.

Իր երկարատև գոործունեության արդյունքում որպես դեղամիջոցներ բժշկության մեջ ներդրվել են թիոդին, գանգլերոն, պուֆեմիդ և լոշտակ պրեպարատները: Նախակլինիկական հետազոտություններ են անցել և պատրաստ են կլինիկական փորձարկումների մի շարք պոտենցիալ դեղամիջոցներ, որոնք են՝ պիռատիդինը, բեդիտինը, ինդոխինը, սպիռատինը, ֆենետամը, օդիֆալինը, ֆոբուֆոլը և էլի մի շարք տարբեր թերապևտիկ հատկություններով օժտված միացություններ:
Ներկայումս լաբորատորիայում ՕԴՔ ԳՏԿ-ի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ք.գ.դ.,պրոֆ. Վ.Օ.Թոփուզյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել և ստեղծվել է նոր հակաայրվածքային, հակավնասվածքային դեղաքսուք «Դերմաֆեն» պայմանական անունով, որը նույնպես պատրաստ է կլինիկական փորձարկումներին:

Լաբորատորիայի անձնակազմը՝

Main image