ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

Արոմատիկ միցությունների սինթեզի լաբորատորիա

Գյուլնարա Արտավազդի Գևորգյան

Լաբորատորիայի վարիչ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հեռ.՝ (+37410)-285-154,
Էլ-փոստ՝ gyulgev@gmail.com

Լաբորատորիայի մասին՝

ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 3 «Արոմատիկ միացությունների սինթեզի» լաբորատորիան ստեղծվել է 1955թ, որի գիտական ղեկավարն է եղել կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Լևոնի Մնջոյանը:
Հովհաննես Լևոնի Մնջոյանի կողմից ղեկավարած գիտական դպրոցի հետաքրքրությունները վերաբերվում էին կենսօրգանական և բնական, ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների քիմիային, որոնք ընդգրկում են ացետիլքոլինի և ալկալոիդ նիկոտինի նմանակների որոնման քիմիական և կենսաբանական ուսումնասիրությունները:
Քիմիական ուսումնասիրությունների համար առաջնային հումք են հանդիսացել երկհիմն կարբոնաթթուները; վերջինները հաճախ հանդիպում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհում: Սաթաթթուն, օրինակ, գոյանում է խնձորաթթվի և գինեթթվի բակտերիալ պրոցեսների քայքայման, ինչպես նաև սպիտակուցային նյութերի (оր. կազեինի) հիդրոլիզի ժամանակ: Գլուտարաթթուն պարունակվում է շաքարի ճակնդեղի հյութի մեջ: Շատ մանրէների և սնկերի կողմից օգտագործվում է պիմելինաթթուն, որը հանդիսանում է որպես ելանյութ բիոտինի սինթեզի ժամանակ:
Հետագայում Հովհաննես Լևոնի Մնջոյանի կողմից մշակվել են երկհիմն կարբոնաթթուների տարբեր ածանցյալների (սիմետրիկ և ոչ սիմետրիկ), մոնո- և բիսամինակետոնների, սուկցին- և գլուտարիմիդների, տեղակալված քացախաթթուների, ինչպես նաև ամինաթթուների ու պեպտիդների քոլինային էսթերների սինթեզի ընդհանուր եղանակներ:
Այդ ուսումնասիրությունների արդյունքում երկհիմն կարբոնաթթուների դասից կյանքի ուղեգիր են ստսցել հետևյալ դեղամիջոցները՝ դիտիլինը, սուբեխոլինը, բրոտիլինը և պուֆեմիդը; տեղակալված քացախաթթուների շարքից՝ արպենալը, մեսֆենալը և էտպենալը;
Կատարվել են ծավալուն աշխատանքներ մոնո- և բիսամինակետոնների, տեղակալված և ոչ տեղակալված ամինաթթուների և պեպտիդների քոլինային էսթերների և այլ օրգանական միացությունների դասերի շարքերում: Այս շարքերում հայտնաբերված են հակաբորբոքային, տեղային անզգայացնող, ցավազրկող, հակաուռուցքաին ցածր թունականությամբ և բարձր ակտիվությամբ օժտված միացություններ: Արդյունքում առանձնացվել են երկու միացություններ:
Կատարված հսկայական աշխատանքի արդյունքներն են.
- դեղամիջոցներ՝ դիտիլինը, սուբեխոլինը, բրոտիլինը և պուֆեմիդը, արպենալը, մեսֆենալը և էտպենալը, տիյոդինը;
- պոտենցիալ դեղամիջոցներ՝ Ֆտորմորֆոկայինը և թիվ 1724-ը;
- լաբորատորիայի աշխատակիցների կողմից պաշտպանվել են 18 թեկնածուական և 2 դոկտորական թեզեր:

Լաբորատորիայի անձնակազմը՝

Main image