ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

Հակաբիոտիկների սինթեզի լաբորատորիա

Սահակ Պարույրի Գասպարյան

Լաբորատորիայի վարիչ
Քիմիական գիտությունների թեկնածու

Հեռ.՝ (+37410)-284-033,
Էլ-փոստ՝ g_sahak@yahoo.com

Լաբորատորիայի մասին՝

ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ թիվ 7 Հակաբիոտիկների սինթեզի լաբորատորիան ստեղծվել է Շ. Լ. Մնջոյանի գլխավորությամբ անցյալ դարի 70-ական թթ.: Նպատակ ունենալով ի հայտ բերել կենսաբանորեն ակտիվ միացություններ, լաբորատորիան սկսել է զբաղվել կիսասինթետիկ (կ/ս) պենիցիլլինների ու ցեֆալոսպորինների սինթեզով և նրանց հակաբակտերիալ, հակաուռուցքային և հակավիրուսային հատկությունների ուսումնասիրությամբ: Նպատակ էր դրված նաև կենսաբանական հետազոտությունների արդյունքներից ելնելով բացահայտել քիմիական միացության կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև կապը ու այն կառուցվածքային էլեմենտները, որոնք պատասխանատու են այս կամ այն կենսաբանական հատկության դրսևորման համար:
Ներկայումս լաբորատորիայի հետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունն է հանդիսանում նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզը, որոնք պատկանում են օրգանական միացությունների զանազան դասերի` կ/ս պենիցիլլիններ, պիրոլիդիններ, պիրիմիդիններ, ազաադամանտաններ, ինդոլներ և քինոլիններ:

Լաբորատորիայի անձնակազմը՝

Main image