ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Դեղագործական քիմիայի ամբիոն

Դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ

Աղաբաբյան Հասմիկ

Քիմիական գիտությունների թեկնածու,
Դոցենտ

Հեռ.՝ +(374-77)-792-112,
Էլ-փոստ՝ hasagababyan@gmail.com

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Դեղագործական Քիմիայի ամբիոնը ստեղծվել է 2007թ.

Հայաստանում տասնյակ տարիների ընթացքում ձևավորվել է զգալի գիտական ներուժ` օրգանական և դեղագիտական քիմիայի, դեղաբանության և դեղագործության բնագավառում: ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (այժմ` Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՕԴՔԿ), որի հիմքի վրա հիմնադրվեց Դեղագործական Քիմիայի ամբիոնը, այդ բնագավառի առաջատարն է:

Հաշվի առնելով այդ հանգամանքը և Հայաստանում այդ ոլորտում երիտասարդ կադրերի պահանջը, ամբիոնն իր առջև դրել է խնդիր` պատրաստել դեղագործական քիմիայի մասնագետներ, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և կաշխատեն դեղագործության, դեղագործական քիմիայի և առողջապահության ոլորտներում:

Ամբիոնի հիմնական խնդիրներից է՝ պատրաստել դեղագործ-քիմիկոսներ և օրգանիկ- քիմիկոսներ, որոնք կմասնագիտանան ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների դիզայնի և սինթեզի, ինչպես նաև բարձր ակտիվություն ցուցաբերած նյութերի ներդրման ասպարեզում:

21-րդ դարի դեղագործների պատրաստման առանձնահատկությունն է ուսումնական գործընթացի հագեցվածությունը ժամանակակից գիտական ինֆորմացիայով, որը ուսանողները ձեռք են բերում մագիստրոսական թեզերը պատրաստելու ընթացքում: ԳՄԿ-ի ուսումնական պլանը նախատեսում է մագիստրոսական թեզերի պարտադիր պաշտպանություն:

Դեղագործական Քիմիայի բաժնի շրջանավարտները, կատարելով փորձնական աշխատանքներ (հիմնականում ՕԴՔԿ-ի լաբորատորիաներում) և պաշտպանելով մագիստրոսական թեզ, հետագայում կարող են իրենց ուժերը ներդնել ոչ միայն դեղագործության ոլորտում, այլև գիտահետազոտական և գիտակրթական հիմնարկներում:

Վերջին 5 տարում (2010-2014 թթ.) «Դեղագործական քիմիա» ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել է 95-ից ավելի հոդվածներ և այլ աշխատություններ: Մասնավորապես, 2014 թ. լույս է տեսել 16 հոդված և մեկ ուսումնական ձեռնարկ՝ Հ.Գ.Աղաբաբյան, «Ալկալոիդներ», Երևան, «Նահա¬պետ» հրատ., 2014:
Մեծ է նաև ամբիոնի դասախոսների մասնակցությունը Հայաստանում և արտասահմանում կայացած գիտաժողովներին:

2009–2014 թթ. «Դեղագործական քիմիա» մասնագիտության գծով շրջանավարտների թիվը կազմում է 81-ը:
2015 թ. մայիսին ևս 21 հոգի կպաշտպանի մագիստրոսական թեզ և այդ թիվը կանցնի 100-ի շեմը:

«Դեղագործական քիմիա» մասնագիտություն

Դասավանդվող դասընթացներ
  • Դեղագիտական քիմիա
  • Սինթետիկ դեղերի քիմիա
  • Բնական միացությունների քիմիա
  • Օրգանական քիմիա
  • Լատիներեն
  • Ֆարմակոգնոզիա և գալենային դեղապատրաստուկներ
  • Կենսաքիմիա
  • Դեղաբանություն
  • Դեղագրքային անալիզ
  • Դեղագիտական կենսատեխնոլոգիա
  • Նորմալ ֆիզիոլոգիա պատոֆիզիոլոգիայի հիմունքներով
  • Մոլեկուլի կառույցի հաստատման ֆիզիկաքիմիական եղանակները
  • Դեղերի տեխնոլոգիա
  • Գենետիկայի, միկրոկենսաբանության և վիրուսոլոգիայի մոլեկուլային հիմունքներ
  • Կլինիկական կենսաքիմիա
  • Նուկլեինաթթուների քիմիա
  • Բժշկական և դեղաբանական ապրանքագիտություն
  • Դեղագիտական քիմիայի գործնական աշխատանքներ
  • Դեղերի իսկության և որակի ուսումնասիրությունը ֆիզիկաքիմիական եղանակներով (գործնական դասընթաց)
  • Մարքետինգ
  • Էնզիմաբանություն
Դասավանդող դասախոսներ
  • Թոփուզյան Վիգեն, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
    ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ՕԴՔԿ-ի տնօրեն
  • Աղաբաբյան Հասմիկ, քիմ. գիտ. թեկն., դոցենտ,
    ՀՀ ԳԱԱ ԳՄԿ «Դեղագործական քիմիա» ամբիոնի վարիչ
  • Մնացականյան Վիլեն, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Հովհաննիսյան Հրաչյա, կենս. գիտ. դոկտոր
  • Հովհաննիսյան Առնոս, քիմ. գիտ. դոկտոր
  • Սարգսյան Մուշեղ, քիմ. գիտ. դոկտոր
  • Բաբայան Լյուսյա, կենս. գիտ. դոկտոր
  • Ղազարյան Պետրոս, կենս. գիտ. դոկտոր
  • Փեփոյան Աստղիկ, կենս. գիտ. դոկտոր
  • Պարոնիկյան Ռուզաննա, կենս. գիտ. թեկն.
  • Անտոնյան Ալվարդ, կենս. գիտ. թեկն.
  • Սարգսյան Ժաննա, քիմ. գիտ. թեկն.
  • Թոսունյան Սյուզաննա, քիմ. գիտ. թեկն.
  • Գինոսյան Աղավնի, դեղագործ-մասնագետ

«Դեղագործական քիմիա» մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել ՕԴՔԿ-ի թե՛ քիմիական, թե՛ կենսաբանական լաբորատորիաներում: Լավագույն շրջանավարտները, որոնք նպատակ կունենան լուրջ հաջողությունների հասնել գիտության ասպարեզում, հնարավորություն ունեն իրականացնել այն` սովորելով ասպիրանտուրայում, կատարելով գիտական հետազոտություններ և պաշտպանելով գիտական թեզ:
Այսպիսով, ՕԴՔԿ-ի հիմքի վրա ամբիոնը պատրաստում է երիտասարդ մասնագետներ, որոնք գիտելիքները կներդնեն նոր դեղամիջոցներ ստեղծելու ասպարեզում:

2009 թ.-ից մինչ այժմ «Դեղագործական քիմիա» մասնագիտության 10 մագիստրանտ աշխատել են ԳԱԱ-ի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԿ) տարբեր գիտական լաբորատորիաներում: Այժմ այս կենտրոնում աշխատող մեր շրջանավարտների թիվը 8-ն է:
Մի շրջանավարտ սովորում է ասպիրանտուրայում, շուտով կներկայացնի պաշտպանության թեկնածուական թեզը:

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներում ուսանողները ներգրավված են սկսած 1-ին կուրսից, պաշտպանելով կուրսային աշխատանքներ, այնուհետև 2-րդ կուրսում կատարելով գիտահետազոտական էքսպերիմենտալ աշխատանք, որի արդյունքները ձևակերպում են և պաշտպանում որպես մագիստրոսական թեզ: Ուսման ընթացքում ագիստրանտները կարող են օգտվել ՕԴՔԿ-ի հարուստ գիտական գրադարանից:

ՈՒսանողական կյանքից՝

Մեր ուսանողները մասնակցում են դեղագործական և այլ տարբեր գիտաժողովներին, ինչպես նաև մասնագիտական լրացուցիչ դասընթացներին, օրինակ՝ «Ֆարմա» ամենամյա միջազգային գիտաժողովին:

2011 թ. դեկտեմբերի 1-ին «Դեղագործական քիմիա» բաժնի 1-ին կուրսի մագիստրանտները «Հայաստանը մենք ենք» ցուցահանդեսում գրավեցին 1-ին տեղը և ստացան գավաթ «Լավագույն տաղավարի համար»:

Այս ուսանողները դեռ առաջին կուրսում են, բայց արդեն ծանոթ են քիմիական լաբորատորիային:

2014 թ. շրջանավարտ Մարիամ Սարգսյանը պաշտպանում է մագիստրոսական թեզը:

Հետազոտական աշխատանք լաբորատորիայում: